asekose.am – Փաշինյանը «որդեգրեց» Տեր Արամին․․․

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը «որդեգրեց» Տեր Արամին՝ որպես «հոգևոր կցորդ»։

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը չի սահմանափակվում ներքաղաքական բանավեճով։

Այն արտացոլում է շատ ավելի վտանգավոր միտում․ հոգևոր իշխանությունը զավթելու փորձ։

Վարչապետը, իր ձեռքում կենտրոնացնելով պետական լծակները, այժմ փորձում է հաստատել վերահսկողություն նաև հոգևոր ոլորտում։

Տեր Արամի «առանձնահատուկ դերը» ակնհայտ է․ նա ներկայացվում է որպես եկեղեցու ներսում իշխանության խոսափող, բայց իրականում կոչված է ծառայել վարչապետի քաղաքական ծրագրին։

Սա արդեն սովորական քաղաքական գործընթաց չէ, այլ պետական հաստատությունների արժեզրկում և դրանց փոխարինում աղանդավորական բնույթի կառույցով, որտեղ առաջնորդը Փաշինյանն է, իսկ «հոգևոր մարգարեն»՝ Տեր Արամը։

Այս քայլով վտանգվում է ոչ միայն եկեղեցու անկախությունը, այլև Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքները»։


Դիտեք նաև՝


Leave a Comment