https://arm.sputniknews.ru/20250912/gvortsynkerajin-ajl-voch-te-mets-eghbvor-pes-hh-nakhagahy-rd-i-het-haraberutjunneri-masin-93375190.html
Գործընկերային, այլ ոչ թե մեծ եղբոր պես. ՀՀ նախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
Գործընկերային, այլ ոչ թե մեծ եղբոր պես. ՀՀ նախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Խաչատուրյանը նշել է՝ Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների ինքնուրույն որոշումները։ 12.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-12T10:00+0400
2025-09-12T10:00+0400
2025-09-12T10:08+0400
վահագն խաչատուրյան
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89479771_0:0:1600:901_1920x0_80_0_0_4f1271d215ea530b7c470f8751afcb60.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երևանի և Մոսկվայի միջև ներկայում ձևավորվել են գործընկերային հարաբերություններ, Հայաստանը դադարել է լինել Ռուսաստանի կրտսեր եղբայրը։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:Նրա խոսքով` Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների ինքնուրույն որոշումները:Խաչատուրյանը կարծում է, որ «Հայաստանի իշխանությունն աշխատում է հայաստանցիների, Հայաստանի Հանրապետության բարեկեցության, բարգավաճման համար», ուստի ՀՀ կառավարությունը ինքը պետք է որոշի, թե ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ:Նախագահը խոստովանել է, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, սակայն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն էլ իր հերթին է տնտեսապես կախված Հայաստանից:Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանն ունի դիվերսիֆիկացված տնտեսություն։«Օվերչուկին պետք է հարց տալ, թե դա ինչ է նշանակում… համենայնդեպս, հիմա մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, և մենք ոչինչ չենք խախտում», – ասել է ՀՀ նախագահը։Նա հավաստիացրել է, որ առայժմ որևէ խնդիր չի առաջացել։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքով երկրի ՀՆԱ-ն կկրի 30-40 տոկոսի կորուստ։ Երևանը ստիպված կլինի անցնել տարանցիկ բարդ շրջան, իսկ այլ միավորման, օրինակ՝ ԵՄ-ին միանալու ցանկության դեպքում վերակառուցել արդեն ձևավորված և գործող ինստիտուտները։ Բացառված չեն ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումները։Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է կարիքի դեպքում ԵԱՏՄ-ԵՄ հնարավորինս փափուկ անցմանը
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89479771_117:0:1538:1066_1920x0_80_0_0_e5d074e15301fc8c8b8a8b0e2eb1946e.jpg
վահագն խաչատուրյան, հայաստան, ռուսաստան
վահագն խաչատուրյան, հայաստան, ռուսաստան
Խաչատուրյանը նշել է՝ Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների ինքնուրույն որոշումները։
«Հիմա բոլորովին այլ հարաբերություններ են Ռուսաստանի հետ՝ գործընկերային, իրապես գործընկերային հարաբերություններ… Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե այնպես է, ինչպես մեծ և փոքր եղբայրների միջև, այլ ուղղակի գործընկերային հարաբերություններ են: Դրան մենք հասել ենք վերջին 4 տարիներին իրականում», – հայտարարել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով` Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների ինքնուրույն որոշումները:
Խաչատուրյանը կարծում է, որ «Հայաստանի իշխանությունն աշխատում է հայաստանցիների, Հայաստանի Հանրապետության բարեկեցության, բարգավաճման համար», ուստի ՀՀ կառավարությունը ինքը պետք է որոշի, թե ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ:
Նախագահը խոստովանել է, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, սակայն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն էլ իր հերթին է տնտեսապես կախված Հայաստանից:
Խաչատուրյանը մեկնաբանել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որը գարնանը, խոսելով Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին, ասել էր, որ անհրաժեշտ կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ «երկու աթոռի վրա նստել չի հաջողվի»:
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանն ունի դիվերսիֆիկացված տնտեսություն։
«Օվերչուկին պետք է հարց տալ, թե դա ինչ է նշանակում… համենայնդեպս, հիմա մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, և մենք ոչինչ չենք խախտում», – ասել է ՀՀ նախագահը։
Նա հավաստիացրել է, որ առայժմ որևէ խնդիր չի առաջացել։
ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքով երկրի ՀՆԱ-ն կկրի 30-40 տոկոսի կորուստ։ Երևանը ստիպված կլինի անցնել տարանցիկ բարդ շրջան, իսկ այլ միավորման, օրինակ՝ ԵՄ-ին միանալու ցանկության դեպքում վերակառուցել արդեն ձևավորված և գործող ինստիտուտները։ Բացառված չեն ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումները։