Ուրախ էի հանդիպել ՔԴՄ/ՔՍՄ պատգամավոր Սթեֆան Մայերի հետ և զրուցել տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո տնտեսական հնարավորությունների մասին: Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Խաղաղության խաչմերուկ նախագիծը մեծ ներուժ է ստեղծում ոչ միայն Գերմանիայի, այլև ողջ Եվրոպայի հետ բիզնես կապերի խթանման և փոխկապակցվածության ընդլայնման համար: Նման հայտարարություն է արել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը՝ հրապարակելով լուսանկար ՔԴՄ/ՔՍՄ պատգամավորի հետ։