Су-27 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Զապորոժիեի ուղղությամբ. ուկրաինացի օդաչուն զոհվել է



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Բորովիկը զոհվել է Զապորոժիեի ուղղությամբ մարտական ​​առաջադրանք կատարելիս, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով 39-րդ մարտավարական ավիացիոն բրիգադի ֆեյսբուքյան էջին։

«Ցավով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, 13:30-ի սահմաններում, Զապորոժիեի ուղղությամբ, Су-27 ինքնաթիռով մարտական ​​առաջադրանք կատարելիս մահացել է մեր ընկերը՝ 39-րդ մարտավարական ավիացիոն բրիգադի օդաչու, մայոր Ալեքսանդր Նիկոլաևիչ Բորովիկը»,- ասվում է բրիգադի հայտարարության մեջ։

Օդաչուն 30 տարեկան էր։ Բրիգադը խորին ցավակցություն է հայտնել մահացած օդաչուի հարազատներին և ընկերներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment