Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարրենը Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է, որ ջերմորեն ողջունում է տարածաշրջանի շահագրգիռ կողմերի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար ձեռնարկվող ցանկացած ջանք:
«Այդ առումով մենք հավատարիմ ենք Եվրախորհրդարանի կողմից ընդունված մի քանի բանաձևերին, որոնք ընդգծում են Արցախի բնակչության՝ իրենց ծննդավայր վերադառնալու իրավունքը և հայ ռազմագերիների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը, որոնք պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է նա։
«Որպես Եվրախորհրդարանի պատգամավոր՝ կոչ եմ անում Եվրահանձնաժողովին, և, մասնավորապես, Եվրոպական արտաքին կապերի ծառայությանը, Ադրբեջանի վրա անհրաժեշտ դիվանագիտական ճնշում գործադրել, որպեսզի հաշվի առնվի այն խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնք նշվել են որպես ամուր խաղաղության հասնելու հիմնական տարրեր»,- եզրափակել է եվրապատգամավորը: