https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=1eeae35c2c
«Բավարիան» փորձել է իր կազմ տեղափոխել «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներին
Bild-ի տեղեկացմամբ՝ 2022 թվականին «Բավարիան» փորձել է իր կազմ տեղափոխել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդներ Լամին Յամալին և Գավիին։
Գերմանական ակումբը հանդիպում է ունեցել Յամալի գործակալի հետ, իսկ Գավիի դեպքում կապի է դուրս եկել ֆուտբոլիստի ծնողների հետ։ Վերջինների հետ բանակցությունները դրական մթնոլորտում են անցել, սակայն գործարքը ի վերջո չի կայացել։