
«Արարատ Միրզոյանը 2022 կամ 2023 թվականին ձեռք է բերել 280 հազար դոլարով առանձնատուն»,- ԱԺ նիստում, անդրադառնալով ՔՊ-ական մի շարք պաշտոնյաների «արագ հարստացմանը», ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը․ «Երբ Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահ էր, ասում էր՝ գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին։ Բայց պարզվում է՝ երբ որ նա արդեն այլ պաշտոն է զբաղեցնում, բնականաբար, նրան հնարավորություն է ընձեռնվել ձեռք բերել 280 հազար դոլարանոց առանձնատուն։ «Ամենաաղքատ» քպ-ական պատգամավորի բանկի շնորհիվ այդ վարկավորումը տեղի է ունենում»,- նշել է Գրիգորյանը։