Խաղաղության պահանջն իմ պահանջն է, դա Ադրբեջանի պահանջը չէ, ադրբեջանական գյուղն Ադրբեջանին հետ տալը, հայկական գյուղը Հայաստանին հետ տալը, իմ պահանջն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ ձեր պահանջն է նաև, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Հայաստանի տարածքից, դուրս չեն գալիս, Սիմոնյանն ասաց. «Ես ներողություն եմ խնդրում, իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Ուրեմն, ասում եմ՝ կան տեղեր: Այնպես զարմացած եք նայում, չկա՞ նման բան»: