Դեսպան Մկրտչյանն ու Հունաստանի կրթության փոխնախարարը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության քայլերը


Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի փոխնախարար Նիկոլայոս Պապայոաննուի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:


 


Հանդիպմանը քննարկվել է հուլիսի 22-ին Աթենքում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նախարար տիկին Սոֆիա Զախարակիի միջև ստորագրված 2025-2028 թթ կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրի իրականացման ընթացքը։


 


Դեսպան Մկրտչյանը փոխնախարար Պապայոաննուին է ներկայացրել ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագծին նվիրված առաջիկա միջոցառումները` կարևորելով Հունաստանի մասնակցությունը դրանցում։


 


Քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հաջորդ քայլերը, որոնց վերոհիշյալ համաձայնագրում հատուկ շեշտադրում է արվում։


 


Մասնավորապես քննարկվել են`


 


– համալսարանների ասպիրանտների, ակադեմիական և հետազոտական ​​անձնակազմի փոխանակումները.


– համագործակցությունը ուսման որակավորումների ճանաչման հարցերում.


– համատեղ ասպիրանտական ​​ծրագրերի կազմակերպումը և՛ հումանիտար, և՛ գիտատեխնիկական ոլորտներում.


– հունագիտությանը և հունարենի տարածումը` այդ թվում հայագիտության ընդարձակման հնարավորությունները Հունաստանում և հունագիտության ծրագրերը Հայաստանում (ներառյալ հին հունարենի դասավանդման հնարավոր աջակցությունը):


 


Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կապի մեջ լինել` հետևողականորեն իրականացնելով Հայաստանի և Հունաստանի կրթության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

Դիտումների քանակ1

Leave a Comment