Ինչքան սենց բաներ անեք, մենք ավելի կհզորանանք. Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին

Ինչքան սենց բաներ անեք, մենք ավելի կհզորանանք. Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձել է որդու՝ Սպարտակի ձերբակալությանը։

Նրա խոսքով, սա իրեն վախեցնելու, լռեցնելու միջոց է. «Ուրիշ ի՞նչ պետք է լինի»

Հարցին, թե իր պաշտոնն են ուզում այսպես խլել, քաղաքապետը պատասխանել է. «Հավանական է, բա ինչի՞ են խառնվել իրար»:

«Ինչքան սենց բաներ անեք, մենք ավելի կհզորանանք: Բռնել տալով երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով, դրանով մարդկանց հանում ես քո դեմ»,- նշել է Ղուկասյանը՝ վստահեցնելով, որ օրինական ճանապարհով պայքարելու է։

Հիշեցնենք՝ Գյումրիի քաղաքապետի որդին ձերբակալվել է շորթման մեղադրանքով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment