Ադրբեջանական գյուղն Ադրբեջանին հետ տալը, հայկական գյուղը Հայաստանին հետ տալը, իմ պահանջն է․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանական գյուղն Ադրբեջանին հետ տալը, հայկ...

Խաղաղության պահանջն իմ պահանջն է, դա Ադրբեջանի պահանջը չէ, ադրբեջանական գյուղն Ադրբեջանին հետ տալը, հայկական գյուղը Հայաստանին հետ տալը,  իմ պահանջն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ ձեր պահանջն է նաև, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Հայաստանի տարածքից, դուրս չեն գալիս, Սիմոնյանն ասաց. «Ես ներողություն եմ խնդրում, իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Ուրեմն, ասում եմ՝ կան տեղեր: Այնպես զարմացած եք նայում, չկա՞ նման բան: Խոսքը միայն անկլավի մասին չէ: Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ենք առած: Ենթադրենք իրենք 210 քառակուսի կիլոմետր, մենք ենթադրենք՝ 110 քառակուսի կիլոմետր: Օրինակ՝ Տավուշում»,:

Ապա Սիմոնյանը ինքը հարց բարձրացրեց, եթե նման բան չկա, բա այդ դելիմիտացիան, դեմարկացիան ինչի՞ է արվում։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում հայկական պաշտոնյաներն ասում են՝ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ և հակառակը, հիմա էլ Դուք նշեցիք, որ զորքեր կան, բայց ադրբեջանական կողմից երբեք նման բան չի ասվում, Սիմոնյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ, մեր նպատակը այդ հայտարարությունները լսել-չլսե՞լն է, թե սահման ունենալն է:

Ինձ հետաքրքիր չէ՝ իրենք ինչ են հայտարարում: Ինչպե՞ս է ստացվում, քարտեզը բացում ենք, որտեղ որ Ադրբեջանի հետ համաձայնվել ենք, որ այս քարտեզը հիմք է հանդիսանում, այսինքն Ալմաթայի հռչակագրի տակ դրված քարտեզը, տեսնում ենք այստեղ 50 մետր այս մի զինվորն է ներս կանգնած, այստեղ 50 մետր այն մի զինվորն է այնպես կանգնած: Թե ձեզ թվում է այդպես սանտիմետրով Վրաստանից մինչև Իրան մեր զինվորները այսպես ուղիղ գծով, այ այսպես ուղիղ գծով կանգնած են:»

Leave a Comment