Կասկածներ կան, որ Ռուսաստանն այդքան էլ լավ չէ տրամադրված մեր նկատմամբ․ Սիմոնյան

Կասկածներ կան, որ Ռուսաստանն այդքան էլ լավ չէ...

Կասկածներ կան, որ Ռուսաստանն այդքան էլ լավ չէ տրամադրված մեր նկատմամբ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանը բոլոր երկրներին եղբայրական է վերաբերվում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ապացուցում են, որ նույն կերպ տրամադրված չեն Հայաստանի նկատմամբ: «Չգիտեմ՝ նրանք (Ռուսաստանը – խմբ.) մեր հանդեպ նույն կերպ են տրամադրված, թե ոչ», – նշել Է Սիմոնյանը ։ 

Նա նշել է, որ ռուսական բազայի Հայաստանից դուրսբերման հարցը ներկայումս չի քննարկվում։ «Նման խոսակցություններ չեն եղել, ես նոր բան չեմ կարող ասել», – ընդգծել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ պետության ղեկավարի (Հայաստանի վարչապետ – խմբ.) այցը Մոսկվա չի կարող անցնել առանց «այդպիսի» հանդիպման (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ – խմբ.): «Կարծում եմ, որ պետության ղեկավարը Մոսկվա չէր մեկնի, եթե այդպիսի հանդիպում նախատեսված չլիներ»,- հավելել է նա։

Leave a Comment