«Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չենք ընդունում․ Գալյան

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չենք...

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չեն ընդունում: 

«Երեկ տարաբնույթ հարցեր ուղղվեցին կառավարությանը, նաև վարչապետին, նախաստորագրված հուշագրի հետ կապված և վարչապետը շեշտադրեց հետևյալ հանգամանքը. ինչ հասկացություն ուզում է քննարկվի, ինչ մեկնաբանություն ուզում է որոշակի երևույթին տրվի՝ դա պետք է լինի կարևոր հատկանիշների շրջանակներում՝ իրավազորություն, տարածքային ամբողջականություն և այլն, այսինքն՝ այն հատկանիշները, որոնք տեղ են գտել հենց ստորագրված փաստաթղթերում», – նշել է Գալյանը:

Նա ընդգծել է, որ որևէ մեկնաբանություն չի կարող հակասել այդ հատկանիշներին: Կրկին անդրադառնալով ադրբեջանցիների՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալուն ուղղված քայլերին, նաև միջազգային հարթակներում, նա ասել է.  «Իրենց խնդիրն է, ինչ ուզում են, կարող են անել, իրենց իրավունքն է: Մենք ասում ենք հետևյալը՝ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, սա Հայաստանի Հանրապետությունն է և վերջ», – նշել է արդարադատության նախարարը, հավելելով, որ որևէ համոզելու կամ հարկադրվելու բան չունեն: 

Leave a Comment