Կառավարության նիստում ասաց Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Մեղրի համայնքի Նռնաձոր համայնքում մանկապարտեզի կառուցման ծրագրի 55 %-նն է արված։
«Մենք տեմպից դժգոհ ենք, սկսել ենք շինարարի հետ պայմանագրի լուծման գործընթաց և առաջիկայում կպատվիրակենք, որ ծրագիրն իրականացնի այլ կապալառու ընկերություն»,-ասաց նա։
Փաշինյանն էլ հայտարարեց, որ երբ այցելել էր Նռնաձոր, այնտեղ աշխատանքը կանգնած էր։
«Մեղրի մանկապարտեզները մեր վրա ծանր են նստում»,- ասաց Փաշինյանը
Նախարար Դավիթ Խուդաթյանն էլ ասաց, թե Փաշինյանի այցից հետո երեք անգամ այցելել է և տեսել, որ աշխատանքները առաջ չեն գնացել և կապալառույի հետ պայմանագրի լուծարման ծանուցման գործընթաց են սկսել։