Յուտայի համալսարանում ելույթի պահին սպանվել է Թրամփի կողմնակից Չառլի Քըրքը


Քաղաքական ակտիվիստ, պահպանողական գործիչ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Չառլի Քըրքը սպանվել է Յուտայի համալսարանում ելույթի պահին:


 


Այդ մասին հաղորդել է NBC News-ը՝ հղում անելով համալսարանի պաշտոնյաներին։


 


Ըստ լրատվամիջոցների՝ շտապօգնության բժիշկներն անմիջապես ժամանել են դեպքի վայր, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։


 


Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հաստատել է Չառլի Քըրքի սպանության լուրը:


 


Նշվում է, որ Քըրքին հրազենային վնասվածք հասցրած ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։

Դիտումների քանակ2

Leave a Comment