Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը հյուրընկալել է Էլինա Ավանեսյանին — Armsport.am

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հյուրընկալել էր Էլինա Ավանեսյանին Հայ թենիսիստուհին ծանոթացել է մարզաբազայի ենթակառուցվածքներին, շրջել փակ կորտերով։

ՀԹՖ նախագահը ողջունել է Էլինա Ավանեսյանին, հետաքրքրվել նրա հաջողություններով, մարզիկի առողջական վիճակով։ Ավանեսյանը հայտնել է, որ երկարատև վերականգնողական փուլից հետո հետզհետե կվերադառնա լավագույն մարզավիճակին։

Վարդան Զաքարյանը կարևորել է Էլինա Ավանեսյանի անմիջական կապը հայկական թենիսի հետ՝ ընդգծելով շփման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Ֆեդերացիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Էլինային բոլոր անհրաժեշտ պայմաններով։

Նախագահը կարևորել է նաև Ծաղկաձորում պարբերաբար մարզումային հավաքներ անցկացնելն ու վստահություն հայտնել, որ հայ թենիսիստուհին կբարելավի իր դիրքերն ու կկարողանա լավագույնս նախապատրաստվել 2028 թվականի Օլիմպիական խաղերին։

Leave a Comment