Մեր հայրենակից Միխայիլ Պիոտրովսկին վերանշանակվել է Էրմիտաժի տնօրենի պաշտոնում

https://arm.sputniknews.ru/20250910/mer-hajrenakic-mikhajil-pivotrvovskin-veranshanakvel-e-ermitazhi-tnoreni-pashtvonum-93345669.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2081/37/20813721_89:0:1513:1068_1920x0_80_0_0_27074664845f8c8337fa2de4052e5ae7.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էրմիտաժ, տնօրեն, միխայիլ միշուստին, միխայիլ պիոտրովսկի

էրմիտաժ, տնօրեն, միխայիլ միշուստին, միխայիլ պիոտրովսկի

Բաժանորդագրվել

Պիոտրովսկին ծնվել է Երևանում, նրա մայրը հայ է։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ Միխայիլ Պիոտրովկսին այսօր վերանշանակվել է Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Պիոտրովսկին վերանշանակվել է 5 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ Միխայիլ Պիոտրովկսին կիսով չափ հայ է։ Նա ծնվել է 1944թ․ Երևանում։ Հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, հայտնի հնագետ էր, արևելագետ, եղել է Հովսեփ Օրբելու ասպիրանտը։ Նա 1930 թվականին գործուղվել էր Հայաստան՝ Կարմիր բլուրում պեղումներ կատարելու նպատակով, պեղումների ժամանակ էլ ծանոթացել է հնագիտական խմբի անդամ Հռիփսիմե Ջանփոլադյանի հետ և ամուսնացել։

Հավելենք, որ Միխայիլ Պիոտրովկսին Էրմիտաժում աշխատում է 1991 թ․-ից, ղեկավարում է թանգարանը՝ 1992թ․-ից։ Մինչ այդ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր նրա հայրը՝ Բորիս Պիոտրովսկին՝ 1964-1990 թթ.։

1997 թ. ի պատիվ հայր և որդի՝ Բորիս և Միխայիլ Պիոտրովսկիների, Աստղագիտական միջազգային խորհուրդը հայտնաբերված մոլորակներից մեկն անվանակոչել է Պիոտրովսկի:

Leave a Comment