Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ հակակառավարական ցույցերի ժամանակ ավելի քան 13,500 կալանավոր է փախել է երկրի բանտերից

Քաղաքականություն

10.09.2025 | 22:14

Նեպալի ոստիկանությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ այս շաբաթ կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ամբողջ երկրում բանտերից փախել է ավելի քան 13,500 կալանավոր, գրում է Al Arabiya-ն վկայակոչելով AFP-ին։

«Երեկ երեք ոստիկան է մահացել, իսկ ավելի քան 13,500 կալանավոր փախել է երկրի բանտերից»,- AFP-ին ասել է Նեպալի ոստիկանության խոսնակ Բինոդ Գիմիրեն։

Նեպալցի զինվորները չորեքշաբթի օրը պարեկել են Կատմանդուի փողոցները՝ փորձելով վերականգնել կարգուկանոնը, այն բանից հետո, երբ ցուցարարները հրդեհել էին խորհրդարանը և ստիպել վարչապետին հրաժարական տալ։ Սա Հիմալայան երկրում վերջին երկու տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի բռնությունն էր։

Նեպալի մայրաքաղաքում բողոքի ցույցերը սկսվել էին երկուշաբթի օրը՝ կառավարության կողմից սոցիալական ցանցերի արգելքի և կոռուպցիայի դեմ, սակայն վերածվել էին զայրույթի ամբողջ երկրում, երբ բռնի ուժային գործողություններից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, հրկիզվել են կառավարական շենքերը։

Քաոսի արագ վերածվելը շատերին ցնցել էր, և Նեպալի զինվորականները զգուշացրել էին 30 միլիոն բնակչություն ունեցող երկրում «այնպիսի գործողությունների դեմ, որոնք կարող են երկիրը տանել անկարգությունների և անկայունության»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment