«Նոր տնտեսություն. աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Մեր ձևով» շարժման անդամները այցելել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղ (Իջևան խոշորացված համայնք)։ Այս մասին «Մեր ձևով» շարժումը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
Շարժման անդամները շրջայց են կատարել համայնքում, ծանոթացել գյուղի ենթակառուցվածքային հնարավորություններին, զրուցել գյուղի բնակիչների հետ և ծանոթացել վերջիններիս հուզող խնդիրներին։