Կնշվի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման օրը


Մշակույթ


Արագածոտնի թեմը հայտնում է՝ կնշվի Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 3-րդ տարեդարձը․

«Սիրելինե՛ր, տեղեկացնում ենք ամենքիդ՝ սեպտեմբերի 14-ին Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 3-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00:

Սուրբ Պատարագը կմատուցի Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը:

Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:

Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»:

 


Leave a Comment