Մեկնարկում է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան վեցերորդ համաժողովը

Մեկնարկում է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան վեցերորդ համաժողովը

Սեպտեմբերի 12-ին, ժամը` 10:00-ին, Վուդս կենտրոնում (հասցե՝ Ջրվեժ գյուղ, Ազատության փող. 2-րդ գիծ) մեկնարկելու է Հայաստանի ամենամեծ AI/ML միջոցառումը՝ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը, որը վեցերորդ տարին անընդմեջ համախմբելու է աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին, ինժեներներին և տեխնոլոգիաներով հետաքրքրված մասնագետներին։

Դատաֆեստ Երևանը, որը վեցերորդ տարին է, ինչ միավորում է Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներին, վերածվել է տարածաշրջանի առանցքային հարթակի․ նախորդ տարվա 700+ մասնակիցներից հետո այս տարի այն խոստանում է ավելի խորքային քննարկումներ, գործնական լուծումներ, նորարարական ինժեներական մոտեցումներ և ոլորտի նորագույն հետազոտություններ, որոնք ձևավորում են AI/ML-ի ապագան։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Հնդկաստանից, Գերմանիայից և այլն։ Դատաֆեստ Երևան 2025-ի շրջանակում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Meta-ն, Google DeepMind-ը, HuggingFace-ը, London Institute for Mathematical Sciences-ը, NVIDIA-ն,  JetBrains-ը, Picsart-ը, PMI Science-ը, TUMO-ն,  Helmholtz Munich-ը  և այլն։

Նախատեսված ելույթները ներկայացնելու են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Leave a Comment