Եվրոպական հանձնաժողովը մտադիր չէ բռնագրավել Արևմուտքում սառեցված ռուսաստանյան ակտիվները․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովը մտադիր չէ բռնագրավել Ա...

Եվրոպական հանձնաժողովը մտադիր չէ բռնագրավել Արևմուտքում սառեցված ռուսաստանյան ակտիվները, սակայն դրանք կօգտագործի Ուկրաինային ռեպարացիաների տեսքով վարկեր տրամադրելու համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիությունում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանում ամենամյա ուղերձի ընթացքում։

Նա հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է շտապ աշխատեն նոր որոշման ուղղությամբ, որպեսզի ֆինանսավորեն Ուկրաինայի ռազմական պատասխանը՝ սառեցված ռուսաստանյան ակտիվների հիման վրա: 

«Ռուսաստանյան այդ ակտիվների հետ կապված միջոցների հաշվին մենք կարող ենք Ուկրաինային տրամադրել ռեպարացիոն վարկ: Բուն ակտիվները չեն բռնագրավվի, և ռիսկերն ստիպված կվերցնենք մեզ վրա», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինան վարկը կմարի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը վճարի ռեպարացիաները: Այդ միջոցներն Ուկրաինային կօգնեն արդեն հիմա, բայց դրանք նաև չափազանց կարևոր են միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում», – հավելել է ֆոն դեր Լայենը:

Leave a Comment