Ամերիկյան կողմի հետ ավելի ինտենսիվացել են աշխատանքները` հասկանալու ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները․ ԱԳ նախարար

Քաղաքականություն

10.09.2025 | 17:55

«Ամերիկյան կողմի հետ ավելի ինտենսիվացել են աշխատանքները` հասկանալու հայ-ամերիկյան համատեղ հայաստանյան երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Տեխնիկական պայմաններ կան, որոնք պետք է բանակցել։ Մեր շահն է` հնարավորինս արագ իրականացնել գործընթացներն ու արագ հասնել ապաշրջափակման»,- փոխանցեց նա։

Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել էր, որ առաջիկայում ամերիկյան պատվիրակություն է ժամանելու ՀՀ՝ քննարկելու «Թրամփի ուղու» հետ կապված հարցեր։

 

Մանյա Պողոսյան

Leave a Comment