Արդյունավետ վարչարարությունը հարկերի հաջող հավաքագրման հիմնական նախապայմանն է․ նման համոզմունք է հայտնում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա անդրադառնում է հարկային ստուգումների ընթացակարգերին, ավելացված արժեքի հարկի վերադարձի համակարգին և կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններին։