Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհաշինական ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի շահագործել է «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձան հանդիսացող բլրում գտնվող ավազահանքը՝ արդյունահանելով շուրջ 5000 մ/խ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գլխավոր նկարը՝ էկրանակադր ՆԳՆ տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter