
ԱԹՍ-ի միջադեպից հետո Լեհաստանը խնդրել է իր դաշնակիցներին գործի դնել կանոնադրության 4-րդ հոդվածը, փոխանցում է РИА Новости-ն: Հոդվածը սահմանում է, որ դաշինքի անդամները կսկսեն խորհրդակցություններ, եթե, իրենց կարծիքով, երկրներից մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը հայտնվեն սպառնալիքի հետ:
Հիշեցնենք՝ Լեհաստանի ռազմական հրամանատարությունը հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերը խախտել են Լեհաստանի օդային տարածքը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ: