Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում

Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում

Մ-4, Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կիրականացվեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Այսօրվանից երթևեկությունը նշված հատվածում ձախ գոտուց տեղափոխվում է աջ երթևեկելի գոտի։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին հորդորում են նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր։

Leave a Comment