https://arm.sputniknews.ru/20250910/trampy-hajtararel-e-vor-hiacats-che-katarin-hascvats-israjelakan-harvatsneric-93329860.html
Թրամփը հայտարարել է, որ հիացած չէ Կատարին հասցված իսրայելական հարվածներից
Թրամփը հայտարարել է, որ հիացած չէ Կատարին հասցված իսրայելական հարվածներից
Sputnik Արմենիա
Ամերիկայի նախագահը նշել է, որ տեղի ունեցածն իրեն չի զարմացրել։ 10.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-10T14:24+0400
2025-09-10T14:24+0400
2025-09-10T14:25+0400
ամն
կատար
իսրայել
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92092736_0:0:1600:901_1920x0_80_0_0_773ef0051c17c2a5a85736498947e92e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիացած չէ Կատարին հասցված իսրայելական հարվածներից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ տեղի ունեցածն իրեն չի զարմացրել։Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 9-ին հայտարարեց, որ «Կրակե գագաթ» գործողություն է սկսում, և հարվածներ հասցրեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք գտնվում էին Դոհայում: Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելն ինքնուրույն է ծրագրել և իրականացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ոչնչացնելու գործողությունը և կրում է դրա պատասխանատվությունը:Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուի հետ խոսել է Իսրայելի հարվածներից հետո, և դրանք «դժբախտ պատահար» է անվանել:Արաբական երկրների մեծ մասն արդեն դատապարտել է Իսրայելի գործողությունները և լիակատար համերաշխություն հայտնել Կատարին՝ նշելով, որ Իսրայելի ագրեսիվ գործողությունները սպառնում են ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման ալ-Թանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իսրայելին և կոչ է արել դադարեցնել «Նեթանյահուի խելագարությունը», որն ամբողջ Մերձավոր Արևելքն ու Պարսից ծոցը տանում է դեպի ավելի լայնածավալ հակամարտություն:«Զսպվածության կոչ ենք անում կողմերին»․ ՀՀ ԱԳՆ–ն մտահոգված է Դոհան թիրախավորելու փաստով
ամն
կատար
իսրայել
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92092736_127:0:1550:1067_1920x0_80_0_0_6e3ea211850833f470ec4cccc2b72688.jpg
ամն, կատար, իսրայել, դոնալդ թրամփ
ամն, կատար, իսրայել, դոնալդ թրամփ
Ամերիկայի նախագահը նշել է, որ տեղի ունեցածն իրեն չի զարմացրել։
«Մենք հիացած չենք», – Վաշինգտոնում լրագրողներին ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ տեղի ունեցածն իրեն չի զարմացրել։
Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 9-ին հայտարարեց, որ «Կրակե գագաթ» գործողություն է սկսում, և հարվածներ հասցրեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք գտնվում էին Դոհայում: Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելն ինքնուրույն է ծրագրել և իրականացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ոչնչացնելու գործողությունը և կրում է դրա պատասխանատվությունը:
Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուի հետ խոսել է Իսրայելի հարվածներից հետո, և դրանք «դժբախտ պատահար» է անվանել:
Արաբական երկրների մեծ մասն արդեն դատապարտել է Իսրայելի գործողությունները և լիակատար համերաշխություն հայտնել Կատարին՝ նշելով, որ Իսրայելի ագրեսիվ գործողությունները սպառնում են ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։
Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման ալ-Թանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իսրայելին և կոչ է արել դադարեցնել «Նեթանյահուի խելագարությունը», որն ամբողջ Մերձավոր Արևելքն ու Պարսից ծոցը տանում է դեպի ավելի լայնածավալ հակամարտություն: