Տոկիոյի կերպարով սիրված Ուրսուլա Կորբերոն առաջին անգամ մայր կդառնա


«Թղթե տունը» սերիալում Տոկիոյի դերակատար Ուրսուլա Կորբերոն սպասում է առաջնեկին: Դերասանուհին Ինստագրամում լուսանկար է հրապարակել, որում երեւում է արդեն բավական կլոր փորը:

«Սա արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկար չէ»,- գրել է նա:




35-ամյա Կորբերոն եւ սիրելին՝ արգենտինացի դերասան Չինո Դարինը, ծանոթացել են 2016 թվականին՝ «Դեսպանատուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանք երկար ժամանակ իրենց սիրավեպը գաղտնի են պահել: 

2023 թվականին Vogue España-ին տված հարցազրույցում Կորբերոն խոստովանել է, որ իրեն միշտ երիտասարդ մայր է պատկերացրել. «Հետո հասկանում ես, որ իրականությունն այլ է, եւ տարիները շատ արագ են անցնում: Կյանքի ռիթմն ու կարիերայի պահանջները վերաձեւակերպել են այդ ցանկությունս»:






Leave a Comment