Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր ղեկավար ունի


ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր ղեկավար ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


 


«Համատեղ, թիմային ջանքերով պետք է անենք ամենը, որ կենտրոնն իր արժանավայել տեղն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ տարածաշրջանում:


 


Կարևորում եմ կենտրոնի անցած շրջափուլը, զարգացման տեմպը, նաև գիտեմ, որ ՈՒԱԿ-ը ունի մեծ պոտենցիալ` դառնալու առաջատար նաև գիտահետազոտական, կլինիկական փորձարկումների առումով:


 


Պարոն Ծառուկյանին և ամբողջ անձնակազմին մաղթում եմ արգասաբեր աշխատանք` ի շահ մեր ժողովրդի, մեր երկրի»,- գրել է նախարարը:


 

Leave a Comment