Էրլինգ Հոլանդը նոր ռեկորդ է սահմանել 1977 թվականից ի վեր

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Նորվեգիայի հավաքականի կազմում խփեց հինգ գոլ։ Մոլդովայի հավաքականը ջախջախվեց՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում (1:11) նորվեգացիներից բաց թողնելով 11 գոլ։

Opta-ի տվյալներով՝ Հոլանդը դարձավ 48 տարվա ընթացքում առաջին ֆուտբոլիստը, որը Եվրոպայի հավաքականի կազմում աշխարհի առաջնության ընտրական մեկ խաղում խփեց հինգ գոլ։

Վերջին ֆուտբոլիստը, որը նման արդյունքի հասավ, ավստրիացի Հանս Կրանկլն էր, որը 1977 թվականին Մալթայի դեմ խաղում խփեց վեց գոլ։ Էրլինգ Հալանդը Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած 45 խաղում խփել է անհավանական 48 գոլ։

Աստղային հարձակվողը երկրի գլխավոր թիմում խաղում է 2019 թվականի սեպտեմբերից։

Leave a Comment