Նիկո Ուիլյամսը վնասվածք է ստացել

«Ատլետիկի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող եզրային Նիկո Ուիլյամսը վնասվածք է ստացել։

23-ամյա ֆուտբոլիստը ԱԱ-2026-ի ընտրական փուլի Թուրքիա – Իսպանիա խաղի մեկնարկում (6-րդ րոպե) արդյունավետ փոխանցում կատարեց, սակայն առաջին խաղակեսի ավարտին (44-րդ րոպե) ստիպված էր լքել դաշտը՝ իր տեղը զիջելով Ֆերան Տորեսին։ Դաշտից դուրս գալիս նա անհանգստացած էր աճուկի հատվածից։

Բասկյան ակումբի պաշտոնական հաղորդագրությամբ՝ Ուիլյամսի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի ներգրավող մկանի միջին աստիճանի վնասվածք։ Marca-ի տեղեկություններով՝ նրա ապաքինման գործընթացը կարող է տևել շուրջ վեց շաբաթ։