Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ նշանակվել է Հանրապետության նոր վարչապետ՝ Ֆրանսուա Բայրուի կառավարության հրաժարականից հետո։ Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո Լեկորնjուն պետության ղեկավարի հաստատմանը կներկայացնի իր ապագա նախարարների ցուցակը։
Լեկորնjուն «Վերածնունդ» կուսակցության անդամ է, որը Մակրոնը հիմնադրել է 2017 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ 2017 թվականից ի վեր նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ երկրի կառավարությունում։ 2020 թվականին նա նշանակվել է Անդրծովյան տարածքների նախարար։ 2022 թվականի մայիսից նա զբաղեցրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնը։
