Aurora News | Էդուարդ Սպերցյանը բացում է հաշիվը Իռլանդիայի դեմ խաղում․ առաջին խաղակեսն ավարտվեց հայերի առավելությամբ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 45+1-րդ րոպեին 11 մետրանոցից կատարած դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Իռլանդիայի դեմ խաղում։

Առաջին խաղակեսը ավարտվեց հայերի առավելությամբ։

Սպերցյանը ազգային հավաքականի կազմում խփեց իր 10-րդ գոլը, որոնցից երեքը՝ Իռլանդիայի դեմ։

Leave a Comment