Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները՝ ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 5-րդ խաղափուլից հետո հայ շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 3 միավոր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

5-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Յորդեն Վան Ֆորեստի հետ, իսկ Շանթ Սարգսյանը՝ Լևոն Արոնյանի հետ։

Հաջորդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Վինսենթ Կայմերի հետ: Շանթ Սարգսյանը կմրցի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը ունեն 2 միավոր:

Մրցաշարի միանձնյա առաջատարն է Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդլուն, ով ունի 4.5 միավոր։

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 2.5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 1.5 միավոր։

Leave a Comment