
«Ընդդիմության վրա եք մուննաթ գալիս, առաջարկում եմ օգոստոսի 8-ից հետո գոնե մեկ անգամ մուննաթ գալ Ալիևի վրա, մուննաթ գալ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի վրա, որն այսօր հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կոչելու են Ալիևի անունով»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին դիմելով իշխանական պատգամավորներին՝ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նաև ընդգծեց, որ թեև իշխանությունը հայտարարում է, թե Վաշինգթոնում նախաստորագրված փաստաթուղթը եռակողմ է, սակայն այն երկկողմ է։ «Փաստաթղթի բնօրինակում գրված է՝ Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ հռչակագիրը»,- նշեց պատգամավորը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։