Ընդդիմության վրա, որ «մուննաթ» եք գալիս, կառաջարկեմ՝ ես էլ Ձեր հետ, առնվազն մեկ անգամ «մուննաթ» գալ Ալիևի վրա. Գեղամ Մանուկյան

Պարոն Ալեքսանյան, ընդդիմության վրա, որ «մուննաթ» եք գալիս, ես կառաջարկեմ՝ ես էլ Ձեր հետ առնվազն մեկ անգամ, օգոստոսի 8-ից հետո, «մուննաթ» գալ Ալիևի վրա: «Մուննաթ» գալ Ադրբեջանի խորհրդարանի փոխնահագահի վրա, որն այսօր բառացիորեն հայտարարում է, թե «Զանգեզուրի միջանցքը» կոչելու են Ալիևի անունով: Այս մասին Ազգային ժողովում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նույնիսկ Ձեր ղեկավարը Շանհայի գագաթնաժողովում, ստիպված, բոլորի ներկայությամբ ասաց՝ Ալիևն ուրիշ բան է ասում, փաստաթղթում ուրիշ բան է: Նախաստորագրված Ձեր թուղթը, հռչակագիրը, որը խաբում են ժողովրդին, թե եռակողմ է՝ երկկողմ է: Փաստաթղթի բնօրինակում գրված է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հռչակագիրը», — նշել է Մանուկյանը:

Նա հիշեցրել է 2022 թվականի հուլիսին արված արտգործնախարարության հայտարարությունը:

«Հիշու՞մ եք՝ հպարտանում էիք, ասում էիք՝ վերջ, Թուրքայի հետ որոշել ենք արդեն երրորդ երկրից դիվանագիտական անձնագրով սահմանն անցնելու են: Երեք տարի անցել է, դիվանագիտական անձնագրով մեկ օտարերկրացի անցե՞լ է, բացի Մարգարայում Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը: Հիմա էլ ասում են՝ երկաթգծի տեխնիկական մասն ենք ուսումնասիրում: Մի քանի օր առաջ է եղել, Թուրիքան Կարս, Իգդիր, մինչև Նախիջևան երկաթգիծ է սարքում: Խաբում են, այն քարտեզի վրայի Կարս-Ախուրիկ երկաթուղին չկա», — հավելել է նա:

Leave a Comment