«Մանչեսթեր Յունայթեդը» Ռուբեն Ամորիմին փոխարինող է գտել

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Մանչեսթեր Յունայթեդը» մարզելու հիմնական թեկնածուներից է։ Այս մասին հաղորդում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը դժգոհ է Էմերիի աշխատանքից, քանի որ թիմը չի ցուցադրում իրենից սպասվող արդյունքները։

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է օգտվել այս իրավիճակից։ Ակումբն այժմ փնտրում է Ռուբեն Ամորիմին փոխարինելու տարբերակներ, եթե որոշում կայացվի բաժանվել նրանից։ Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանի երեք տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է իններորդ տեղը՝ վաստակելով չորս միավոր։

«Ասթոն Վիլլան» գտնվում է դուրս մնալու գոտում՝ վաստակած մեկ միավորով զբաղեցնելով 19-րդ տեղը։

Leave a Comment