ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի են ունեցել քննարկումներ ՀՀ 2026-2028 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ: Քննարկումներին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:
Նախարար Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել նախորդ քննարկման արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև անդրադարձել 2026թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումներին և տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին: