Ապաշրջափակման անվան տակ պարտադրում են թուրք-ադրբեջանական շահերի առաջմղում․ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Թադևոս Ավետիսյանի ելույթ՝ը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին

 Հարգելի հայրենակիցնե՛ր,

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի լիարժեք առաջնորդությամբ։

Մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը նաև տնտեսական շրջափակման միջոցով էին առաջ մղում իրենց ազգային շահերը։

Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը ապաշրջափակման անվան տակ պարտադրում է բացառապես սեփական ազգային շահերի առաջ մղումը՝ այս անգամ «փափուկ» ուժի գործադրմամբ։

Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլում այս նպատակադրման գործադրումը՝

  • անշեղորեն հանգեցնում է Հայաստանի ինքնիշխանության հետևողական կորստին, տնտեսական գլոբալ շահերի ստորադասմանն ու անհավասարակշռությանը՝ այլոց շահերի գերակայությամբ,
  • թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է,
  • ավելին՝ դարձել է ամեն գնով, ներառյալ՝ ռազմական ուժի սպառնալիքով, իրագործման ենթակա,
  • գործնականում բերելու է Հայաստանի տնտեսական համակարգի զարգացման առավելությունների և ինքնուրույնության շեշտակի նվազում, ինչպես նաև ձևավորելու է տնտեսական անվտանգության անչափելի ռիսկեր,
  • փաթեթավորված է «Խաղաղության խաչմերուկ» անիրատեսական ծրագրով և «փոխադարձության սկզբունք» մերկապարանոց հայտարարություններով,
  • չունի նվազագույն անհրաժեշտ հաշվարկներ և տնտեսական գնահատումներ, Հայաստանի կայուն զարգացման շահերից բխող համակողմանի հիմքեր և գործադրման կառուցակարգեր,
  • Հայաստանի իշխանություններին պարտադրված ճանապարհ է, սեփական իշխանությունը երկարաձգելու գինն է, որը ներառում է մեր տարածաշրջանում տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցության անսահման տարածումը, ի հաշիվ մեր բնական դաշնակից երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի տարածաշրջանից դուրս մղման,
  • հետևաբար՝ անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ ապաշրջափակման անվան տակ տնտեսական համակարգի թրքահպատակեցմանը համաքայլ,
  • Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից իրագործվում է անշեղորեն՝ իրենց պարտադրած սցենարով՝ «միջանցքային» տրամաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց ոտնձգություններով։

Ելույթը՝ տեսանյութում։

Leave a Comment