Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Խոսնակը տեղեկացրել է, որ խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել։
Ըստ Armenia Today-ի աղբյուրների՝ խոսքը մայոր Հ. Մովսիսյանի մասին է, որը մեղադրվում է պաշտոնեական պարտականությունները չարաշահելու մեջ։
