Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական շնորհավորական բացիկ է ուղարկել Լենինգրադի պաշարումը վերապրած Գալինա Պավլովնա Պետուխովային, որը բնակվում է Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
«Ռուսաստանի դեսպանությունը շարունակում է շնորհավորանքներ փոխանցել Միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրվա կապակցությամբ։ Ռուս դիվանագետներն այցելեցել են պաշարված Գալինա Պետուխովային և նրան հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական շնորհավորական բացիկը»,- ասված է հաղորդագրության մեջ: