100 մլն դրամով վերանորոգում են Երևանի ավագանու դահլիճը․ հերթական ֆինանսի մսխում։ Այս մասին Երևանի ավագանու նիստի իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Էս շենքի հետևը թաղել են թափանցիկությունը, խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը։ Մենք այսօր ունենք չքննարկվող, չզեկուցվող հարց տրանսպորտի վերաբերյալ, որն ամբողջ հանրությանը հետաքրքրում է։ Ամբողջ քաղաքային իշխանությանը կոչ եմ անում պիկ ժամերին գնալ կանգառներ, փորձել տեղավորվել տրանսպորտում և հասցնել 60 վայրկյանում վճարել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։