youtube.com/watch?v=H5dB2kBJD5I&feature=youtu.be
«Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը, որ կառավարությունը որոշում է մասնակցել գնաճի կանխատեսմանը, որը, բնականաբար, վարքագիծ է մոդելավորում այն դեպքում, երբ դա միշտ եղել է և պետք է լինի ԿԲ իրավասությունը»,- ԱԺ նիստի ժամաակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա երկու այլ հարց ևս տվեց․ «Ձեր մոտ անցյալ տարվա դրսմավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվության մեջ հստակ գրված է, որ շարունակում է դիտվել ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի չափավոր արժևորում՝ պայանավորված արտահանման և առևտրի հետ կապված գործունեության ակտիվությամբ։ Բնական է, բայց հիմա ես նայում եմ մեր առաջին 6 ամսվա արտաքին առևտրի հաշվետվությանը, 52,8 տոկոսով արտահանումը նվազել է։ Ուզում եմ հասկանալ՝ էս վարքագիծը ինչո՞վ է պայմանավորված։
Եվ երրորդը․ օգոստոսի 8-ի հայտարարութունից հետո կոնկրետ ի՞նչ է եղել մեր ֆինանսական շուկաների արձագանքը»։
Վերջին հարցին ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասաց․ «Մենք տեսնում ենք, որ համաշխարհային շուկայում կա Հայաստանի ռիսկի հավելավճարի որոշակի նվազում․ բայց ներքին ֆինանսական շուկայում ինչ է տեղի ունեցել՝ կարծում եմ, որ էդքան էական փոփոխություններ չկան, որովհետև դոլարի ներհոսքը ոնց ունեինք, նույնկերպ շարունակում է լինել»։
Հարցուպատասխանը՝ տեսանյութում։