Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք փայլուն ապագա. Գ․ Ծառուկյանն ընդունել է Ռոյ Բեյքերին

Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք...

Գագիկ Ծառուկյանը գրել է․

Հայաստանում է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական ընտանիքի անդամ պարոն Ռոյ Բեյքերը։ Հանդիպումը կարևոր հարթակ էր միջազգային կապերի խորացման, մարզական համագործակցության զարգացման և մեր մարզիկների հաջողությունների արժևորման համար։

Քիքբոքսինգը Հայաստանում ունի մեծ զարգացման ներուժ, և վստահ ենք՝ այն առաջիկայում կմտնի նոր որակական փուլ։

Հայտնել եմ իմ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման գործընթացին։

Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք փայլուն ապագա։

Leave a Comment