Սեպտեմբերի 23-24-ը Հայաստանում կանցկացվի «Banking Forum 2025» համաժողովը

Սեպտեմբերի 23-24-ը կկայանա Միության կողմից կազմակերպվող ամենամյա ֆորումը՝ «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» խորագրով։

«Բանկային համակարգի ապագան․ նորարարություններ և զարգացման հեռանկարներ» խորագրի ներքո անցկացվող ֆորումը միավորում է տարածաշրջանի և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու թվայնացման, կիբերանվտանգության, ռիսկերի կառավարման, ֆինանսական ծառայությունների ժամանակակից ստանդարտների ներդրման, ESG ինտեգրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև բանկային համակարգի ապագայի տեսլականը։

Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները՝ որոնց թվում՝ EBRD, BACEE, IFC, Raiffeisen Bank International, Վրաստանի ազգային բանկ, Bank of Georgia, Վրաստանի բանկերի ասոցիացիա, Հունաստանի բանկերի միություն և այլոք։

Մանրամասները՝ Banking Forum 2025-ի պաշտոնական կայքում։

Բաց մի թողեք տարվա ամենասպասված բանկային ֆորումը։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment