Երեխաները պահանջեցին հանդիպում Ավինյանի հետ. խոստացեք, որ մեր խաղահրապարակը շինհրապարակի չեք վերածի

Երեխաները պահանջեցին հանդիպում Ավինյանի հետ....

Երևանի Նոր Նորքի 4–րդ զանգվածի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով չքանդել իրենց խաղահրապարակը և տեղում նորակառույց շենք չկառուցել։

Ակցիայի մասնակից բլոգեր Արթուր Չախոյանը նշեց, որ քաղաքացիները եկել են բողոքով հանդիպում են պահանջում, սակայն պաշտոնյաները արհամարհում են, չեն իջնում:

Նրա խոսքով՝ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի այս հողերը համարվում են օտարման ոչ ենթակա հողեր և որ սահմանված է չի կարելի դրանք վաճառել:

Leave a Comment