Կարապետյանի պաշտպանության խորհուրդ․ Որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ

Կարապետյանի պաշտպանության խորհուրդ․ Որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ

9 սեպտեմբերի 2025 – 11:09 AMT

PanARMENIAN.Net – Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Վերաքննիչ դատարանի որոշմանը, որով վերջինս մնալու է կալանքի տակ։ Հայտարարության մեջ ասվում է, որ «որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել» իրենց։

«Ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» կալանավորելու որոշումները, որոնք կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։ Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ»,– ասվում է պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ։

Խորհուրդն ընդգծել է, որ հետևողականորեն շարունակելու են պայքարը հանուն արդարության:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը, ինչի հետևանքով Սամվել Կարապետյանը շարունակելու է մնալ կալանքի տակ։ ԴՍատարանը մերժել է նաև գլխավոր դատախազության բողոքը, որը վերաբերել է փողերի լվացման կասկածի հիմնավորվածությանը։

Leave a Comment