«Արսենալի» հարձակվող Էբերեչի Էզեն շնորհակալություն է հայտնել լոնդոնյան ակումբ վերադառնալու համար։
«Ես խաղում եմ ֆուտբոլ՝ անում եմ այն, ինչ սիրում եմ, և որտեղ էլ որ լինեմ, ուզում եմ լինել լավագույնը, ուզում եմ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։
Ես շնորհակալ եմ «Արսենալ» վերադառնալու համար, որ հնարավորություն ունեմ խաղալու այս ակումբում։ Անհամբեր սպասում եմ խաղադաշտ դուրս գալուն», – Էզեի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ Էզեն միացավ «Արսենալին» «Քրիսթալ Փելասից»։ Հարձակվողը լոնդոնյան ակումբի սան է։