ԱՄՆ գործընկերների հետ Երևանում կքննարկվի «Թրամփի ուղին». ԱԳՆ-ն՝ Ազատությանը

Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ. այս մասին «Ազատությանը» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործընկերների երևանյան այցի, քննարկումների մասին հընթացս կտեղեկացվի: Վերջին օրերին լրատվամիջոցները հայտնել են, որ առաջիկայում ԱՄՆ-ից Հայաստան են ժամանելու տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ Այցի օրակարգը վերաբերում է «Թրամփի ուղուն»։ Շուրջ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ամերիկյան մասնավոր և կիսապետական հատվածի ներկայացուցիչներ մոտ ապագայում կժամանեն Հայաստան՝ տեղում գնահատելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում նախատեսվող լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորումները։

Leave a Comment